Հայաստանի տնտեսության համար այս տարի աճ գրանցելը բարդ է լինելու, տնտեսության զարգացման համար ստեղծվել է ոչ բարենպաստ միջավայր, և կարիք կա իրական բարեփոխումների՝ «Ազատության» հետ զրույցում ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տերեսա Դաբան Սանչեսը: